Միասեռ ամուսնությունները Ֆինլանդիայում թույլատրված են լինելու 100 տոկոսով


Միասեռ ամուսնությունները Ֆինլանդիայում թույլատրված են լինելու 100 տոկոսով
Փետրվար 18 21:30 2017

Ֆինլանդիայի խորհրդարանը մերժել է քաղաքացիական նախաձեռնությունը, որն առաջարկում էր չեղարկել միասեռ ամուսնությունները թույլ տվող օրենքը։

Դեմ է քվեարկել 120 պատգամավոր, կողմ՝ 48։

«Խորհրդարանը հաստատել է, որ միասեռ ամուսնություններն այսուհետ և մեկընդմիշտ թույլատրված են լինելու 100 տոկոսով»,- իր միկրոբլոգում գրել է «Կանաչների միության» առաջնորդ Վիլլե Նիյնիստեն։

Միասեռ ամուսնություններն օրինականացվել են 2014թ․-ին, օրենքն ուժի մեջ է մտնում 2017թ․ մարտի 1-ին։