Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի բնակիչների անձնագրերը վավեր ճանաչելու մասին


Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի բնակիչների անձնագրերը վավեր ճանաչելու մասին
Փետրվար 18 21:24 2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով օրինական են ճանաչվելու Ուկրաինայի քաղաքացիներին և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ազգային հանրապետությունների տարածքում բնակվող և քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրված փաստաթղթերը: tvrain.ru հեռուստաալիքի հաղորդմամբ` այս մասին ասվում է Կրեմլի կայքում:

Հրամանագրի տեքստում ասվում է, որ վավեր կճանաչվեն նաև կրթության և որակավորման մասին փաստաթղթերը, ծննդյան և ամուսնության վկայականները, տրանսպորտային միջոցների գրանցումներն ու այլ փաստաթղթեր:

Ուկրաինայի քաղաքացիները, որոնք բնակվում են Դոնեցկի և Լուգնասկի տարածքներում, կկարողանան Ռուսաստան մեկնել առանց մուտքի արտոնագրի` հիմնվելով անձը հաստատող փաստաթղթերի վրա:

Հրամանագրի համաձայն` այդ փաստաթղթերը վավեր կճանաչվեն ժամանակավորապես, քանի դեռ չի կարգավորվել Դոնեցկում և Լունգանսկում տիրող քաղաքական իրավիճակը` Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա: