Օրվա բաղադրատոմսը. պանրով խոզի միս


Օրվա բաղադրատոմսը. պանրով խոզի միս
Փետրվար 19 10:00 2017

Բաղադրություն՝

Խոզի միս-2 կտոր

Պանիր-50 գրամ

Սունկ -4 հատ

Ընկույզ -4 հատ

Թթվասեր-2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակ՝

Մթերքի համար նախատեսված տոպրակով փաթաթել խոզի միսը լավ ծեծել, այնուհտեև տոպրակից հանել այն, աղ ու պղպեղ ավելացնել:

Թավայի մեջ ձեթ լցնել և խոզի միսը տապակել. ամեն կողմը մեկ րոպե տապակել:

Կտրատել սունկը շերտերով, պանիր քերիչով անցկացնել: Այնուհետև պանիրը խառնել թթվասերի հետ և կտրատել ընկույզը:

Խոզի մսի վրա սունկը դնել, և հետո պանրե խառնուրդը լցնել: Դնել ջեռոցում 10 րոպե: