Դուբայում պաշտոնապես Թրամփի անվան գոլֆ-ակումբ է բացվել


Դուբայում պաշտոնապես Թրամփի անվան գոլֆ-ակումբ է բացվել
Փետրվար 18 21:15 2017

Շաբաթ օրը Դուբայում բացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկերություններին պատկանող Trump International Golf Club Dubai միջազգային գոլֆ-ակումբը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Պաշտոնական բացմանը ներկա են եղել Թրամփի որդիները՝ Էրիկը և Դոնալդ-կրտսերը:

Գոլֆ-ակումբի դիզայնի հեղինակը ամերիկացի ճարտարապետ Գիլ Հանսն է:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ շուտով այդ նախագծին կհաջորդի Trump World Golf Club Dubai-ի բացումը (ենթադրաբար 2018 թ. վերջին), այն կառուցման փուլում է, դրա դիզայնը հեղինակել է հայտնի գոլֆիստ Թայգեր Վուդսը: Դուբայում կառուցվում է նաև Թրամփի ընկերություններին պատկանող շքեղ վիլլաների թաղամաս: