Պորոշենկոն և Սթոլթենբերգը քննարկել են իրավիճակը Դոնբասում


Պորոշենկոն և Սթոլթենբերգը քննարկել են իրավիճակը Դոնբասում
Փետրվար 18 20:23 2017

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննարկել են իրավիճակը Դոնբասում, նաև Կիևի հետագա համագործակցությունը դաշինքի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայությանը:

«Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել հետագա աշխատանքը ՆԱՏՕ-ի նպատակային հավատարմագրային հիմնադրամների շրջանակներում՝ հաջակցություն Ուկրաինայի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամլո ծառայության տեղեկությամբ՝ Պորոշենկոն «ընդգծել է գործնական օգնության կարևորությունը, որն Ուկրաինային տրամադրում է ՆԱՏՕ-ն՝ դաշինքի չափանիշերին համապատասխան պաշտպանունակության ամրապնդման և անվտանգության ու պաշտպանության ոլորտների բարեփոխման համար»: Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությանը հրավիրել է 2017 թ. Ուկրաինա այցելել:

Սթոլթենբերգի և Պորոշենկոյի հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի շրջանակներում: