ԱՄՆ-ում աճուրդի է հանվում Ադոլֆ Հիտլերի հեռախոսը


ԱՄՆ-ում աճուրդի է հանվում Ադոլֆ Հիտլերի հեռախոսը
Փետրվար 18 20:04 2017

ԱՄՆ-ում հանգստյան օրերին մտադիր են աճուրդի հանել հեռախոսը, որն Ադոլֆ Հիտելերն օգտագործել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, կարմիր գույնի հեռախոսը, որի վրա փորագրված է նացիստական առաջնորդի անուն ազգանունը, հայտնաբերվել է Բեռլինի բունկերներից մեկում 1945-ին:

Գերմանիայի պարտությունից հետո խորհրդային զինվորներն այն հանձնել են բրիտանացի սպա սըր Ռալֆ Ռայներին որպես հուշանվեր:

Աճուրդն անցկացվելու է Մերիլենդ նահանգում, իսկ հեռախոսի նախնական արժեքը գնահատվում է 100 000 եվրո: Ակնկալվում է, սակայն, որ այն կվաճառվի եռակի արժեքով: