Մանչեսթեր Յունայթեդը մտադիր է բանակցություններ սկսել թիմի կիսապաշտպանի հետ


Մանչեսթեր Յունայթեդը մտադիր է բանակցություններ սկսել թիմի կիսապաշտպանի հետ
Փետրվար 18 16:30 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բանակցել թիմի 35-ամյա կիսապաշտպան Մայքլ Քերիկի հետ՝ նոր պայմանագրի վերաբերյալ: 35-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է մնալ թիմում և կարող է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով: Daily Mail-ի փոխանցմամբ, Քերիկին նոր պայմանագիր առաջարկելու նախաձեռնությունը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուինն է: Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը մասնակցել է 19 խաղի: