Պետությունը ստեղծում են մարդիկ.Հայկ Կոնջորյան


Պետությունը ստեղծում են մարդիկ.Հայկ Կոնջորյան
Փետրվար 18 12:36 2017

Մինչև հիմա մեզ ասել են, թե մենք պատերազմող երկիր ենք, սեղմված ենք լեռների արանքում, ծով չունենք ու շրջափակված ենք, դրա համար վատ ենք ապրում: Սու՛տ է: Պետությունը ստեղծում են մարդիկ: Որքան էլ երկիրը գտնվի բարենպաստ կամ անբարենպաստ աշխարհքաղաքական պայմաններում, մարդը կարող է վերակերտել նախապես տրված պայմանները: Հին հույները բողոքում էին աստվածներին, որ իրենց սեղմել են ծովերի արանքում, քանի որ չունեին ցամաքային ուղիներ, չունեին բարեբեր և ընդարձակ հողեր: Բայց հույները ստեղծեցին ժամանակի լավագույն նավատորմը, նվաճեցին ծովը, զարգացրին արհեստներն ու փիլիսոփայական միտքը, ստեղծեցին առաջին ժողովրդավարությունը: Այս բոլորն արեցին՝ նախապես ունենալով դժվարին պայմաններ: Իսկ հետո սիրում էին ասել՝ մենք աղքատ էինք, դրա համար կարողացանք զարգանալ ու հարստանալ:

Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան գրառումը: