«ԾԱՌՈՒԿՅԱՆ» դաշինքի 15 քայլերի գաղափարը


«ԾԱՌՈՒԿՅԱՆ» դաշինքի 15 քայլերի գաղափարը
Փետրվար 17 19:48 2017

Armday.am-ը «ԾԱՌՈՒԿՅԱՆ» դաշինքի 15 առաջնահերթ քայլերի շուրջ զրուցել է թիվ 1 ընտրատարածքում ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Արման Աբովյանի հետ:

-Պարոն Աբովյան, արդյոք իրատեսակա՞ն են Ձեզ թվում այս 15 քայլերը և ո՞րն է Ձեզ համար այս քայլերից ամենաառաջնայինը:

-Իհարկե իրատեսական են թվում, որովհետև եթե իրատեսական չթվային, ես երբեք չէի մտնի ընտրապայքարի մեջ: Իրատեսությունը պայմանավորված է առաջին հերթին այն տնտեսական և սոցիալական հաշվարկներով, որոնք արվել են և որի մասին ասել էր հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Ամեն դրույթի ետևում կանգնած են մասնագետների մանրակրկիտ հաշվարկներ և ամենակարևորը՝ քայլերի հաշվարկներ, որովհետև այն 15 քայլը, որի մասին մենք խոսում ենք, ամեն մեկն իր մեջ ենթադրում է նաև ենթաքայլեր: Իհարկե՛, մենք հասկանում ենք, որ կարելի է շատ-շատ բաներ խոսք տալ, որ նախընտրական գործընթացը ենթադրում է ինչ-որ բաներ խոսք տալ, բայց, ի տարբերություն ենթադրությունների և խոսք տալուն, սա խոսք տալ չէ: Սա քայլերի տրամաբանություն է, որը պետք է բերի այն արդյունքներին, որոնց մասին մենք խոսել ենք ինչպես ԲՀԿ համագումարին, այնպես էլ վերջին հանդիպմանը:

-15 կետերից ամենագլխավորը ո՞րն է Ձեզ համար:

-15-ն էլ գլխավոր են, ես չեմ առանձնացնի ամենագլխավորը, ես կառանձնացնեմ այն կետը, որի շուրջ ես անձամբ կարող եմ աշխատել: Դա առողջապահության ոլորտն է, այսպես կոչված, չարաբաստիկ պետպատվերի և վերաձևավորումը պետպատվերի այն համակարգի, որը թույլ կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տնօրինել գումարները, որոնք պետությունը հատկացնում է: Մենք առաջարկում ենք շատ պարզ մի օրինակ՝ ինքը՝ հիվանդը տիրապետի այն հնարավորություններին, որը տալիս է իրեն պետությունը: Ենթադրենք՝ Դուք գնում եք հիվանդանոց և Ձեզ ասում են, որ պետպատվերը ավարտվել է. ո՞նց է ավարտվել, ինչի՞ համար է ավարտվել, կամ այդ ո՞նց է ստացվել, որ ավարտվել է, ո՞նց է վերահսկվելու համակարգը: Դա մի մեծ համակարգ է, որն իր մեջ պարունակում է շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր: Մենք առաջարկում ենք վերացնել այդ կոռուպցիոն ռիսկերը, թող հիվանդը ընտրի, որ հիվանդանոցն է գնում, ինչ բուժում է ստանում, որովհետև, այսպես թե այնպես, հատկացվող գումարները ծախսվում են:

-Մտավախություն չունե՞ք , որ սա ուղղակի կարող է լավ փաթեթավորված նախընտրական թոզ փչոցի է թվալ ժողովրդի աչքին:

-Ես էլ եմ ՀՀ հասարակ քաղաքացի և ես հասկանում եմ, որ երբ իմ դուռը ծեծում են, ասում ՝ կարմիր գծերը վերացվում է, արագաչափերը վերացվում են, առողջապահությունը ուրիշ համակարգով է աշխատելու, գյուղատնտեսություն ենք զարգացնելու, բանկային տոկոսներ ենք վերացնելու, իհարկե, առաջին միտքս այն է, թե ինչպե՞ս է դա իրականացվելու: Եվ առաջնային քայլը ես համարում եմ այն, որ լինի հնարավորինս լայն հանրային քննարկում այս 15 դրույթների շուրջ: Ես հավատացնում եմ, որ թե՛ Ծառուկյան դաշինքը, թե՛ ես անձամբ անելու եմ ամեն ինչ, որ սա դառնա հանրային քննարկումների առարկա: Մենք՝ ես և իմ գործընկերները չենք վախենում, հատուկ եմ ընդգծում, և ողջունում ենք առողջ բանավեճերը, պատրաստ ենք ցանկացած հարթակում քննարկել այս հարցը:

-Կարծում եք հնարավո՞ր է նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ:

-Միանշանակ հնարավոր է: Երբ դու ազատում ես միջին և մանր բիզնեսը երեք տարով հարկերից, դու ավտոմատ սոցիալական բեռը դնում ես արդեն անմիջապես բիզնեսմենի վրա: Ուզում եմ ընդգծել, որ այնպես չէ, որ երեք տարի միջին բիզնեսը հարկ չի ունենալու և երեք տարուց հետո դնելու են իրեն խեղդեն: Երեք տարի հետո լինելու է, այսպես կոչված, դիֆերենցիոն որակի հարկային քաղաքականութուն. պետությունը տանում է որոշակի սոցիալական բեռ ժողովրդի հանդեպ, մենք առաջարկում ենք անել այնպես, որ բիզնեսին ձեռնտու լինի այդ սոցիալական բեռը վերցնել իր վրա: Ինչքան շատ մարդ է աշխատում բիզնեսմենի մոտ, ինչքան շատ է ինքը տալիս աշխատավարձ, ինչքան բարձր է աշխատավարձը, այդքան բիզնեսմենի ընդհանուր հարկը ցածր է, այսինքն բիզնեսմեններին ձեռք է տալիս, որ իր մոտ աշխատեն շատ մարդիկ՝ բարձր աշխատավարձով: Դրա հետ մեկտեղ գոյություն ունի կոնկուրենցիայի խնդիր, մենք անպայման խստագույնս հետևելու ենք ոչ արդար կոնկուրենցիային, որովհետ դա բերում է այն խնդիրներին, որոնք մենք ունենք այսօր:,լ

-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել հենց ԲՀԿ-ով և արդյոք այլ քաղաքական ուժերից եղե՞լ են առաջարկներ:

-Իհարկե եղել են առաջարկներ, բայց այդ քաղաքական ուժերի ծրագրային որոշակի դրույթները ինձ հոգեհարազատ չէին: Ես միացա Ծառուկյան դաշինքին մի պարզ պատճառով, որովհետև հիմնական դրույթները, որոնք դրված էին, ադեկվատ են, իրականանալի են և ինձ հասկանալի են և բացի նրանից, որ դրանք ինձ համար ընդունելի են, այդ քայլերն են իրականում թույլ տալու, որ երկիրը դուրս գա այս ճգնաժամից: Ես դատում եմ միշտ մարդկանց, յուրաքանչյուր գործընթաց իր արդյունքով: Առանց ամպագոռգոռ գովասանքների կարող եմ փաստել միայն , որ այն ոլորտը, որտեղ ներգրավված է եղել Ծառուկյանը, այդ ոլորտը ծաղկել է: Կարող է մարդկանց համար դա չափանիշ չէ, բայց ես գործի մարդ եմ, ինձ համար դա է չափանիշ:

-Ինչպե՞ս եք գնահատոմ ապագա խորհրադարնում տեղ ունենալու Ձեր շանսերը և ԲՀԿ թեկնածուների շրջանում, և՛ այլ ուժերի:

-Ես անելու եմ այն, ինչ բխում է իմ սրտից: Ես բնիկ քանաքեռցի եմ, ինձ համար հոգեհարազատ է թե՛ Քանաքեռը, թե՛ Զեւյթունը, թե՛ Մասիվը և, միանշանակ, այնտեղ գոյություն ունեն շատ-շատ թե՛ գլոբալ, թե՛ լոկալ հարցեր: Պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջին իմ քայլը ընտրվելուց հետո լինելու է այն, որ ես իմ ընտրատարածքում բացելու եմ գրասենյակ և իմ աշխատատեղը բացի ԱԺ-ից, այնտեղ է լինելու: Ես շատ բարձր եմ գնահատում այս 15 դրույթները և, ինչու ոչ, իմ շանսերը կախված են այն ընկալումից և հավատից, որը ես և իմ գործընկերները կկարողանանք ներշնչել մեր համաքաղաքացուն:

-Ծառուկյանը որքանո՞վ է մասնակցություն ունեցել այս 15 կետերի ձևավորմանը:

- Անմիջապես ամեն կետը քննարկվել է Ծառուկյանի հետ: Ես իր հետ ամենօրյա ռեժիմով քննարկում էի առողջապահության 13- րդ կետը և այդ ռեժիմի ընթացքում մենք ծանր ու թեթև ենք արել, որովհետև մենք հասկանում ենք, որ ամենակարևորը այս պարագայում գտնել ամենաճիշտ և ամենապարզ տարբերակը: