Բեյոնսեն և այլ հայտնի աստղեր ելույթ են ունենալու Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարսանիքին


Բեյոնսեն և այլ հայտնի աստղեր ելույթ են ունենալու Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարսանիքին
Մարտ 18 22:06 2018

Արքայազն Հարրին և Մեգան Մարկլը բոլոր հնարավորություններն ունեն, որպեսզի վաստակեն տարվա հարսանեկան միջոցառում տիտղոսը:

Եթե ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ Spice Girls-ը միավորվել է և հնարավոր է, որ խումբը ելույթով հանդես գա հարսանեկան միջոցառման ժամանակ, ապա հիմա հարսանեկան միջոցառմանը ելութով հանդես գալու ցանկություն է հայտնել Naughty Boy-ը:

Բրիտանացի երաժիշտը, ում իրական անունը Շահիդ Հան է, մի քանի տարի առաջ Բեյոնսեի և Էրոու Բենջամինի հետ ձայնագրել է Runnin կոմպոզիցիան:

«Ես շատ եմ ուզում Հարիի հարսանիքին դիդջեյ լինեմ: Ինձ այս մասին չեն խնդրել, սակայն ես արդեն ունեմ Runnin-ի հատուկ տարբերակը: Անցած տարի ես իմացել եմ, որ Runnin արքայազն Հարիի ամենասիրելի երգերից է»,-նշել է երաժիշտը:

«Եթե հաջողվի համոզել Բեյոնսեին …Դրանով պետք է անհապաղ զբաղվել: Ես ամեն հնարավոր բան կանեմ, որպեսզի ելույթը տեղի ունենա: Երաժշտության դաշնամուրային տարբերակն արդեն պատրաստ է»,-հավելել է Naughty Boy-ը: