Էմմա Սթոունը դարձել է Louis Vuitton-ի գովազդային դեմքը


Էմմա Սթոունը դարձել է Louis Vuitton-ի գովազդային դեմքը
Մարտ 19 03:09 2018

29-ամյա Էմմա Սթոունի և Louis Vuitton-ի համագործակցության մասին դեռևս հայտնի էր անցած տարի` կրեատիվ տնօրեն Նիկոլա Գեսկերը անձամբ էր հայտարարել հոլիվուիդյան աստղին նորաձևության տան դեսպան նշանակելու մասին:

Այս բոլոր ամիսներին աստղը ցուցադրել է իր հավատարմությունը բրենդին` կարմիր գորգի վրա, և անգամ «Օսկար-2018»-ին նա բացառապես Louis Vuitton-ի հագուստներով էր և բաց չի թողել բրենդի որևէ կարևոր իրադարձություն: Եվ վերջապես Էմման լուսանկարվել է բրենդի գովազդային արշավում, որը ստացել է «ճամփորդության ոգին» անվանումը:

Լուսնկարիչը եղել է Կրեյգ Մակդինը, որի օբյեկտիվում Էմման հանդես է եկել նուրբ ոճով` լայն զգեստով, վառ պայուսակով, Էմման, ըստ Louis Vuitton-ի մասնագետների, ճամփորդի տեսք ուներ:

 



loading...