Դեբեդ գետում դի են հայտնաբերել


Դեբեդ գետում դի են հայտնաբերել
Մարտ 18 12:26 2018

Մարտի 18-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում տեղակայված պղնձամոլիբդենային գործարանի մոտակայքում՝ Դեբեդ գետում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել 1948 թ. ծնված Մ. Գ.-ի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: