7 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ քիչ ուտել


7 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ քիչ ուտել
Մարտ 18 19:22 2018

10 խորհուրդ, որոնք կօգնեն շատ չուտել:

Փոքր ամանով կերեք: Երկու ամանների մեջ սնունդը կարող է նույն քանակով լինել, սակայն փոքր ամանի մեջ սննդի քանակը շատ է երևում. որքան փոքր է ամանը, այնքան քիչ է սննդի քանակը:

Եթե աջլիկ եք, սովորեք ուտել ձախ ձեռքով, և՝ հակառակը: Այս կերպ օգտագործված սննդի քանակը կնվազեցնեք 20 տոկոսով:

Խմեք երկար ու բարակ բաժակներով: Առաջին հայացքից՝ թվում է, թե երկար ու բարակ բաժակի մեջ ավելի շատ հեղուկ է տեղավորվում, քան լայն ու կարճ բաժակի մեջ: Սակայն դա այդպես չէ: Լայն ու կարճ բաժակի տարողունակությունն ավելի մեծ է:

Դանդաղ կերեք: Մարդիկ, ովքեր արագ են ուտում, ավելի շատ են ուտում:

Օգտագործեք փոքր և խորը կարմիր ամաններ: Հետազոտողներ պնդում են, որ մարդիկ ինտուիտիվ քիչ են ուտում, երբ կերակուրը գտնվում է կարմիր ամանների մեջ:

Ուտելու ընթացքում անջատեք հեռուստացույցը: Միացած հեռուստաէկրանի առաջ ուտելը մեզ ստիպում է ավելի շատ սնունդ օգտագործել:

Խուսափեք մթերքների բազմազանությունից: Երբ մարդ ափսեում բազմազան մթերքներ է տեսնում, ցանկանում է փորձել դրանք բոլորը: