Ամենաարագ տարածվող լուրերը՝ ըստ գիտնականների


Ամենաարագ տարածվող լուրերը՝ ըստ գիտնականների
Մարտ 17 23:37 2018

Մասաչուսթեսի համալսարանի գիտաշխատողները հետաքրիքր գիտափորձ են իրականացրել, որը ցույց է տվել, թե կոնկրետ որ լուրերն են ամենաարագը տարածվում։

Պարզվել է, որ հենց «ֆեյք» (կեղծ) լուրերն ու իրադարձություններ են ամենից արագ հայտնի դառնում՝ սովորական լուրերի համեմատ։

Աշխատանքի հեղինակների կարծիքով՝ մարդկանց նման հետաքրքրությունը կեղծ լուրերի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ իրականությանը չհամապատասխանող լուրերը մարդկանց ավելի շատ են հետաքրքրում, քան սովորական լուրերը։ «Ֆեյք» տեղեկությունն ավելի հետաքրքիր է և հենց այն լուրն է, որի մասին մարդիկ ավելի շատ կցանկանայի իմանալ։

Իրենց ուսումնասիրություններում աշխատանքի հեղինակները վերլուծել են սոցիալական ցանցերի հաղորդագրությունները։ Հենց դա էլ օգնել է հանգել նման եզրակացության։ Ամենահայտնի կեղծ լուրերը քաղաքական ոլորտի լուրերն են։

Աղբյուր՝ BlogNews.am