Բնական միջոցներ, որոնք հրաշալի մաքրում են աղիները


Բնական միջոցներ, որոնք հրաշալի մաքրում են աղիները
Մարտ 18 04:45 2018

Մաքրելով աղիները` հնարավոր է ոչ միայն կտրուկ բարելավել առողջական վիճակը, այլեւ նույնիսկ մի քանի կիլոգրամով նիհարել: Օրգանիզմում հավաքված թույները կուտակվում են աղիներում, իսկ աղիների բնականոն աշխատանքն անչափ կարեւոր է ողջ օրգանիզմի աշխատանքի համար:

Ահա մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն արդյունավետ մաքրել աղիները:

Շատ ջուր խմեք
Երբ մարդ բավարար քանակով ջուր չի խմում, սա անմիջապես ազդում է աղիների աշխատանքի վրա: Փորկապության առաջին պատճառը ջրազրկումն է: Որպեսզի ապահովեք աղիների բնականոն աշխատանքը, անհրաժեշտ է օրական 2 լիտր ջուր խմել, ոչ պակաս:

Շատ բջջանյութ կերեք
Բջջանյութ պարունակող մթերքներն են` ավոկադո, հատապտուղներ, դդում, կաղամբ եւ այլն:

Պարբերաբար կիտրոնի հյութ խմեք
Կիտրոնի հյութը С վիտամին է պարունակում եւ հակաօքսիդանտ է: Այն հիանալի մաքրում է աղիները: Կարող եք առավոտյան գոլ ջրի մեջ կիտրոնի թարմ քամած հյութ լցնել ու խմել:

Շատ կտավատի սերմ օգտագործեք
Կտավատի սերմերը հրաշալի մաքրում են աղիները: Դրանք կարող եք աղալ ու ավելացնել տարբեր ապուրների մեջ, մածունի կամ ջրի:

Կոճապղպեղով թեյ խմեք
Կոճապղպեղը օրգանիզմը ներսից տաքացնում է, արագազնում մարսողությունն ու բարելավում աղիների աշխատանքը: որպեսզի կոճապղպեղով թեյ պատրաստեք, ձեզ անհրաժեշտ է 2 թեյի գդալ թարմ քերած կոճապղպեղ, 1/4 թեյի գդալ քրքում, 5 բաժակ ջուր: Կոճապղպեղն ու քրքումը կցրեք ջրի մեջ, եռացրեք, թողեք 10 րոպե եռա մարմանդ կրակի վրա, ապա լցրեք ապակյա տարրայի մեջ, մեղր ավելացրեք ու խմեք օրվա մեջ:

Կարեւոր է իմանալ`

եթե հղի եք կամ այլ դեղամիջոցներ եք օգտագործում, նախքան այս մեթոդները կիրառելը` պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ:



loading...