Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ


Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ
Փետրվար 16 11:05 2017

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ը հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել:

Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին՝ «Ռեալ Սոլթ Լեյք»-ը ոչ-ոքի`(3:3) է խաղացել «Մինեսոտա Յունայթեդ»-ի հետ:

Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ` իրացնելով 11- մետրանոց հարվածը: Նա փոխարինվել է 75-րդ րոպեին:

Ամերիկայի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի մարտի 5-ին: