Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում սպանության վերաբերյալ


Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում սպանության վերաբերյալ
Հունվար 10 17:29 2017

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում փոխմարզպետի որդու սպանության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Նորատուսի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվողը հունվարի 8-ին ներկայացել է ոստիկանության բաժին։ Նա Նորատուսի բնակիչ 20-ամյա Մեխակ Հարությունյանն է, որը ներկայացրել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը։

Նշենք, որ հունվարի 7-ի կեսօրին Հայկ Հակոբյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել իր մեքենայի մեջ։ Նա Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին էր։