Բարսելոնայի երկրպագուները վիրավորել են Անդրե Գոմեշին


Բարսելոնայի երկրպագուները վիրավորել են Անդրե Գոմեշին
Փետրվար 15 22:10 2017

Կատալոնական «Բարսելոնայի» պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշը երկրպագուների կողմից վիրավորանքների է արժանացել, երբ այսօր առավոտյան ժամանել է մարզմանը,- տեղեկացնում է «AS»-ը:

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը քննադատության է ենթարկվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ին պարտվելուց հետո: Կատալոնական ակումբի երկրպագուները վանկարկել են. «Ապուշ, աշուշ»:

«Բարսելոնան» Գոմեշին ձեռք է բերել ամռանը «Վալենսիայից»: