Մարսիալը կարող է լքել ՄՅՈւ-ն


Մարսիալը կարող է լքել ՄՅՈւ-ն
Փետրվար 25 15:40 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը կարող է հեռանալ անգլիական ակումբից:

Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2019 թվականին: Համաձայնագրի մեջ կա ևս մեկ տարով այն երկարաձգելու մասին կետ:

Դեկտեմբերին խաղացողի գործակալը հանդիպել է «կարմիր սատանաների» ղեկավարության հետ, սակայն նոր պայմանագիր կնքելու մասին խոսակցություններ չեն եղել:


Այս փաստը դժգոհության առիթ է տվել Մարսիալին, ով կարծում է, որ իրեն թերագնահատում են ակումբում:
Սանչեսի տեղափոխությունից հետո նոր պայմանագրի մասին խոսակցությունները դադարել են:

Այս ամենին ուշադիր հետևում են եվրոպական մի քանի ակումբներ: Մասնավորպես, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով ու կապ է հաստատել ֆրանսիացու ներկայացուցիչների հետ: