Օծանելիքը կբուրի երկար և հաճելի, եթե այն ճիշտ օգտագործեք․ ահա թե ինչպես է պետք այն օգտագործել


Օծանելիքը կբուրի երկար և հաճելի, եթե այն ճիշտ օգտագործեք․ ահա թե ինչպես է պետք այն օգտագործել
Փետրվար 25 15:21 2018

Գնել թանկարժեք օծանելիք, դա դեռ չի նշանակում հասնել հաջողությունների։ Ինչպես լավ կոստյումը, այնպես էլ օծանելիքը պետք է կարողանալ ճիշտ «կրել»։ Ցանելով կամ քսելով սիրելի օծանելիքը ինչպես պատահի, դուք ոչ միայն անիմաստ օգտագործում եք թանկարժեք բույրը, այլ նաև կարող եք հասնել հակառակ արդյունքին, վախեցնելով շրջապատող մարդկանց ձեր բույրով։

Այսօր մենք որոշել ենք ձեզ ներկայացնել մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն ճիշտ օգտագործել օծանելիքը։

Ընդհանուր կանոններ
1. Տարբեր տեսակի բույրերը չեն խառնվում։


Օգտագործելով մի քանի տեսակի օծանելիքային կոսմետիկաներ (օրինակ դեզոդորանտ, մարմնի կրեմ և այլն), ընտրեք մի տեսակի բույր, կամ ծայրահեղ դեպքում նմանատիպ բույր։ Ոչ մի բույր չպետք է մրցակցի ձեր օծանելիքի հետ։ Իդեալական կլինի, եթե ձեր դեզոդորանտները և կրեմները չպարունակեն բույր։ Դուք երևի թե չեք ուզում, որ ձեր օծանելիքի բույրի փոխարեն տարածվի օրինակ ինչ-որ ուրիշ մրգային հոտ։

2. Յուրաքանչյուր բույր ունի իր ժամանակը։

 

Պետք է հիշել, որ ոչ թե դուք, այլ շրջապատի մարդիկ պետք է զգան բույրը, որը դուք կրում եք ամբողջ օրվա ընթացքում, այդ պատճառով էլ շատ կարևոր է օծանելիքի ժամը։ Օրինակ, ցերեկային ժամերին և շոգ օրերին խորհուրդ է տրվում նախապտվությունը տալ թեթև օծանելիքներին։ Իսկ երեկոյան ժամերին տնից դուրս գալուց և ցուրտ օրերին հանգիստ կարող եք օգտագործել ավելի ուժեղ բուրող օծանելիքներ։

3. Մաշկի՞ն, թե՞ հագուստին։


Երևի սա ամենագլխավոր կանոնն է։ Ցանկացած օծանելիք ցանեք կամ քսեք բացառապես մաքուր մաշկին։ Մի մոռացեք դրա մասին, հատկապես երբ օրվա ընթացքում փոխում եք օծանելիքը։

Կարճ ասած, մասնագետները խորհուրդ չեն տալիս ցանել օծանելիքը հագուստին։ Մորթին, բուրդը և բամբակը ամենալավն են իրենց մեջ պահում բույրը։ Իսկ ձեր մուշտակը օծանելիքի բույրը կարող է իր մեջ պահել անգամ 1 տարի։

4. Մի շփեք օծանելիքը։


Ամենատարածված սխալներից մեկը՝ մանրակրկիտ շփել օծանելիքը քսելուց հետո։ Սակայն չի կարելի այդպես անել, քանի որ խախտվում են օծանելիքների մոլեկուլները։ Բույրի պահպանման համար խորհուրդ է տրվում ցանել օծանելիքը թույ շարժումով կամ նույնիսկ քսել ականջի փայտիկով, եթե խոսքը գնում է կոշտ օծանելիքների մասին։

Կիրառման կետերը

 

Պարանոցին, ականջների ետևի մասում։
Մազերին
Վզի ետևի մասում։
Արմունկներին
Հնարքներ
Ավելի լավ է պահպանեք օծանելիքը մութ և սառը վայրում, սահմանափակելով թթվածնի ներթափանցումը:
Խորհուրդ չի տրվում քսել օծանելիքը զարդերին՝ դրանք հեշտությամբ կարող են օքսիդանալ, որը կփչացնի ոչ միայն ձեր զարդերի արտաքին տեսքը, այլ նաև կփոխի հոտը։
Բույրը լավ պահպանվում է յուղոտ մաշկի վրա։ Այդ պատճառով քսելուց կամ ցանելուց առաջ հարկավոր չէ լրացուցիչ խոնավացնել մաշկը կրեմներով։
Պայծառ, հեղուկի հագեցած գույն, ցածր գին, կտրուկ սպիրտային բույր՝ այս ամբողջը վատ որակ ունեցող օծանելիքի մասին է։
Ձեր սիրած շամպունի կամ կրեմի բույրը օծանելիքի բույրին համապատասխանեցնելու համար օգտագործեք յուղ օծանելիքները (որոնք քսում են), պարզապես ավելացրեք մի քանի կաթիլ շամպունի կամ կրեմի մեջ։