Amazon-ի հիմնադիրը ստեղծում է ժամացույց, որն աշխատելու է 10 հազար տարի


Amazon-ի հիմնադիրը ստեղծում է ժամացույց, որն աշխատելու է 10 հազար տարի
Փետրվար 25 19:31 2018

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է ստեղծել այնպիսի մեխանիական ժամացույց, որն առանց մարդու միջամտության աշխատելու է 10 հազար տարի։ Այս մասին նախօրեին իր թվիթերում հայտնել է Բեզոսը։

Նշվում է, որ այս ծրագիրը Բեզոսին կարժենա 42մլն դոլար։ Ժամացույցի ստեղծման վրա աշխատում են Տեխաս նահանգում։ Գաղափաը կյանքի կկոչի Long Now ֆոնդը։

Հաղորդվում է, որ ժամացույցն ունենալու է մոտ 152մ բարձրություն, աշխատելու է գիշերային-ցերակային ջերմային ցիկլով։