Նշաններ, որոնք վկայում են, որ զուգընկերդ քեզ ժամանացի համար է միայն օգտագործում


Նշաններ, որոնք վկայում են, որ զուգընկերդ քեզ ժամանացի համար է միայն օգտագործում
Փետրվար 23 23:56 2018

Անմիջապես մի պատասխանիր նրա հաղորդագրություններին

Երբ նա գրում է քեզ գիշերվա կեսին, ապա մի շտապիր պատասխանել նրան, սպասիր մինչեւ առավոտ և նմանատիպ բան գրիր. «Ներիր, քնած էի կամ չեմ նկատել: Ինչպե՞ս ես»: Երբեմն նույնիսկ կարող եք ընդհանրապես անտեսել նրա գիշերային հաղորդագրությունները և կհասկանաք, թե իրականում ինչ է ուզում քեզանից:

Ասա այն, ինչ իրականում մտածում ես կամ ցանկանում ես իմանալ նրանից

Պետք չէ ամաչել և ուղիղ հարցնել, թե ինչու է քեզ միայն գիշերը գրում կամ ինչու չի ուզում հանդիպել: Դա կոպիտ չի թվում, այլ ընդհակառակը` այն քո ինքնավստահության ու հասուն մտածելակերպի նշանն է. Չէ որ դու գնահատում ես քո ժամանակը եւ ուզում ես հասկանալ, արդյո՞ք արժի նրա հետ վատնել այդ ժամանակը:

Փորձիր նրա հետ պայմնավորվել իրական կյանքում

Կան տղաներ, որոնք միայն նամակագրություն են սիրում: Սա կարող է վկայել, որ նրանք պարզապես ձանձրանում են: Եթե այս գործընթացը շարունակվում է և դա քեզ դուր չի գալիս, ապա նրան առաջարկիր իրական կյանքում հանդիպել: Իսկ եթե դրանից հետո նա անընդհատ ձհձգում է կամ ամեն անգամ ինչ-որ բան խանգարում է նրան, նշանակում է, որ նա իրական ոչինչ չի ուզում:

Ճիշտ գնահատիր ակնկալիքներդ

Եթե քեզ նույնպես բավարարում են նմանատիպ հարաբերություններ, և եթե նրանից մեծ սիրո մասին ակնկալիքների չունք, ուրեմն պարտադիր չէ խզել նրա հետ կապերը: Պարզապես պետք է անկեղծ լինել ինքդ քեզ հետ: Պետք է պարզապես այելիր պահը, եթե այդ պահերն իսկապես հաճույք են պատճառում քեզ:

 



loading...