Սեբալյոսից ներողություն եմ խնդրել.Զիդան


Սեբալյոսից ներողություն եմ խնդրել.Զիդան
Փետրվար 23 22:13 2018

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 16-րդ տուրի հետաձգված հանդիպման ժամանակ 3:1 հաշվով հաղթել էր «Լեգանեսին»:

Խաղի ավարտից 30 վայրկյան առաջ Զինեդին Զիդանը խաղադաշտ է դուրս բերել թիմի իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսին:

Լրատվամիջոցները նշում էին, որ այդքան քիչ խաղաժամանակ տալով՝ մասնագետը ցանկացել է նվաստացնել ֆուտբոլիստին, սակայն իրականում այդպես չի եղել.

«Դա շատ անհաջող որոշում էր իմ կողմից:


Երբեք չեմ սիրել ինչ-որ մեկին խաղադաշտ դուրս բերել ընդամենը 30 վայրկյանով: Ցավում եմ ու ներողություն եմ խնդրել Սեբալյոսից»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «AS»-ը:
Իսպանացին այս մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ: