Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ


Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ
Փետրվար 23 19:39 2018

Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել մարդասիրական առաքելությամբ Աֆրին ուղևորվող ավտոշարասյան և ճանապարհին գտնվող այլ մեքենաների ուղղությամբ: Մեքենաների մեջ եղել են նաև

Աֆրինում տեղի ունեցող գործողություններին միանալու նպատակով այնտեղ ուղևորվող մարդիկ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Թուրքական ԶՈւ կրակի հետևանքով 7 մարդ վիրավորվել է, մեկ մարդ` մահացել:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 20-ին, հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է շրջափակման մեջ վերցնել Աֆրինի նույնանուն շրջկենտրոնը: