Իմ եւ Գագիկ Ծառուկյանի շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է


Իմ եւ Գագիկ Ծառուկյանի շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է
Փետրվար 23 16:51 2018

araratnews.am-ի հարցազրույցը Խաչատուր Սուքիասյանի հետ․

Պարոն Սուքիասյան, Ձեր մասին հաճախ այս կամ այն պաշտոնը ստանձնելու վերաբերյալ լուրեր են հրապարակվում: Որքանով են դրանք իրականությանը համապատասխանում:

Ես լավ եմ պատկերացնում պատասխանատվությունը ստանձնելու դժվարություններն ու բարդությունները: Ես բավարարված եմ իմ այսօրվա կարգավիճակով, դրա կարիքը չունեմ, գիտակցելով չունեմ: 

Քննարկվում են նաև Ձեր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, փորձում են դրանց քաղաքական երանգ, գնահատական տալ: Արդյոք քաղաքական բաղադրիչ կա Ձեր հարաբերություններում:

Մեր շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է, մենք 30 տարվա մտերիմ ընկերներ ենք, լավ բարեկամներ: Ընդհանրապես, ես և Գագիկ Ծառուկյանը քաղաքական խնդիրների շուրջ քննարկումներ չենք ունենում: Մերը զուտ ընկերական, ջերմ հարաբերություններ են: Իսկ Ծառուկյանի քաղաքական համակարգի հետ, որը նա ստեղծել ու գլխավորում է, ես որևէ կապ չունեմ:

Ամենայն հավանականությամբ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը կլինի ՀՀԿ-իառաջադրած նախագահի թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը, ինչ կարծիք ունեք այս առաջադրման վերաբերյալ:

Ճիշտն ասած, դրական եմ գնահատում Արմեն Սարգսյանին: Իմ կարծիքով` ճիշտ ընտրություն է: Հուսով եմ, որ իր ուժը, եռանդը կներդնի Հայաստանի Հանրապետության զարգացման, բարգավաճման, ուժեղացման համար:



loading...