Արգելափակվել են ավտոմեքենաներ


Արգելափակվել են ավտոմեքենաներ
Փետրվար 23 16:05 2018

Փետրվարի 23-ին, ժամը 12:33-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զորաց քարեր» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 007 SO 61 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 23-ին, ժամը 10:35-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus GX-470» մակնիշի 44 ZZ 001 պետհամարանիշով ավտոմեքենան:



loading...