Նոր հակահրդեհային մեքենա «Ջրվեժ» անտառապարկին


Նոր հակահրդեհային մեքենա «Ջրվեժ» անտառապարկին
Փետրվար 23 15:47 2018

Ս.թ. փետրվարի 23-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան
մասնաճյուղը» (WWF-Հայաստանը) «Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-
րդ փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկին նվիրաբերել է
բարձրակարգ հակահրդեհային տեխնիկա։
Միջոցառմանը ներկա են եղել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ
Գրիգորյանը, բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Բնության
համաշխարհային հիմնադրամի» տնօրեն Կարեն Մանվելյանը և «Ջրվեժ»
անտառապարկի տնօրեն Լևոն Գաբրիելյանը։
Հրշեջ պոմպերով հակահրդեհային ամենագնաց մեքենան կարող է հաղթահարել
ամենաբարդ տեղանքներն ու կարող է կիրառվել նաև փրկարարական
նպատակներով: Մեքենան կարելի է օգտագործել նաև ոռոգման նպատակներով
հատկապես այն տարածքներում, որտեղ ոռոգման համակարգը բացակայում է։
Անտառապարկի աշխատակիցներին հակահրդեհային մեքենայի հետ միասին
տրամադրվել է նաև համապատասխան համազգեստ, ինչպես նաև այլ անհրաժեշտ
սարքավորումներ, որոնք կօգնեն անտառապարկի պահպանության աշխատանքներին։
Ամռանը բռնկված հրդեհներից հետո սա արդեն երկրորդ անգամն է, ինչ «Բնության
համաշխարհային հիմնադրամն» աջակցում է պահպանվող տարածքներին
հակահրդեհային տեխնիկայի հարցում։ Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին WWFՀայաստանի
կողմից ամբողջովին վերանորոգվել և թարմացվել է «Խոսրովի անտառ
պետական արգելոցի» հրշեջ մեքենան, ինչպես նաև տրամադրվել է հակահրդեհային այլ
սարքավորումներ։
«Բնության համաշխարհային հիմնադրամը» մշտապես աջակցում է Հայաստանի
պահպանվող տարածքներին՝ տրամադրում է տեխնիկա, նպաստում պահպանվող
տարածքների հզորացմանը, կարողությունների ընդլայնմանը, կազմակերպում է
դասընթացներ, վարժանքներ և այլն։