Ադրբեջանը դատապարտել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը


Ադրբեջանը դատապարտել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Փետրվար 23 15:10 2018

Բաքվում քննադատել են Նիդերլանդների կողմից՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիկմեթ Գաջիևը։

«Մենք գտնում ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի որոշումը հայերի՝ այսպես կոչված «ցեղասպանության» վերաբերյալ կանխակալ և ոչ օբյեկտիվ է»,– ասել է Գաջիևը։

Նա նշել է, որ սխալ է «օգտագործել կեղծված պատմական փաստերը քաղաքական կանխակալ նպատակների համար»։

Հիշեցնենք, փետրվարի 23-ին Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Դրանից անմիջապես հետո նիդերլանդների դիվանագետին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ։