Փետրվարի 23-ի աստղագուշակ


Փետրվարի 23-ի աստղագուշակ
Փետրվար 23 01:03 2018

Խոյ

Այսօր սիրային ու անձնական ցանկացած հարց հաջող ընթացք ու լուծում կստանա: Եթե միայնակ եք, աշխատեք տանը չմնալ, դուրս եկեք զբոսանքի, 2-րդ կեսին հանդիպելու մեծ հավանականություն կա:

Ցուլ

Շատ զբաղված կլինեք այսօր, ժամանակ չեք ունենա ոչ մի այլ բանի համար: Իսկ երեկոյան աշխատեք ժամանակը ընկերների հետ անցկացնել:

Երկվորյակ

Այսօր դուք ունակ չեք ոչ մի լուրջ հարց լուծելու, այնպես որ մի էլ փորձեք: Դուք կարծես սավառնում եք երկնքում, չեք կարողանա կենտրոնանալ ոչ մի բան վրա:

Խեցգետին

Անախորժ խոսակցություն ընտանիքի անդամներից մեկի հետ. ահա ինչ է սպասվում: Այդ խոսակցությունը կբարկացնի ձեզ, բայց հիշեք, որ ավելորդ խոսել պետք չէ, սպասեք բարկությունը անցնի, նոր որոշումներ կայացրեք:

Առյուծ

Այսօր ձեր ճանապարհին շատ խոչընդոտներ կառաջանան: Մեկը դեռ չեք հասցնի հաղթահարել, կծագի մյուսը, բայց դուք ուժեղ եք և կարող եք հաղթահարել ամեն բան:

Կույս

Սիրելիի հետ փոքրիկ վեճը չի բացառվում, բայց դրա մեղավորը դուք եք, այնպես որ փորձեք ինքներդ էլ հարթել իրավիճակը:

Կշեռք

Փորձեք ուշադրության կենտրոնում պահել ձեր սիրելին: Նա դրա կարիքն ունի, վերջին ժամանակներս դուք շատ եք աշխատում և նրան աչքաթող եք արել:

Կարիճ

Դուք ինքներդ եք ձեզ համար բարդություններ ստեղծում, հետո դժվարությամբ հաղթահարում դրանք: Փորձեք կյանքին ավելի թեթև նայել:

Աղեղնավոր

Փորձեք ավելի լավատես դառնալ, ձեր վատատեսությունը բացասաբար է ազդում նաև ձեր գործունեության վրա:

Այծեղջյուր

Դուք այսօր բավականաչափ լի եք էներգիայով, որպեսզի դառնաք ցանկացած ընկերախմբի հոգին: Այսօր ամեն տեղ դուք սպասված հյուր կլինեք:

Ջրհոս

Հաճելի երեկո՝ ընկերների հետ, ահա ինչ է սպասվում ձեզ, իսկ օրվա ընթացքում ոչ մի արտասովոր կամ բացասական բան տեղի չի ունենա:

Ձկներ

Փորձեք հարազատների հետ շփումներում ձեզ ավելի հավասարակշիռ պահել, դուք շուտ եք նյարդայնանում, երբ ինչ-որ բան ձեր սրտով չէ: