Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը


Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը
Փետրվար 22 23:14 2018

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն այսօր վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։

 

Նշենք, որ Նիդերլանդների խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ ընդգրկված Քրիստոնեական միություն կուսակցության ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը:

Դրանցից մեկը վերահաստատում է 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ մյուս բանաձևը պարտադրում է կառավարությանը հինգ տարին մեկ անգամ նախարարական մակարդակով ապրիլի 24-ին ներկա լինել Ծիծեռնակաբերդում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին։



loading...