Նողկալի են այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր դաշտից սողալով մտնում են իշխանության տակ


Նողկալի են այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր դաշտից սողալով մտնում են իշխանության տակ
Փետրվար 15 13:27 2017

Մենուա Հարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առավել զզվելի և նողկալի են այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր դաշտից սողալով մտնում են իշխանության տակ, ինչ-որ պաշտոն ստանձնում և արդեն իշխանության դիրքերից քննադատում կամ հալածում իրենց ընդդիմադիր ընկերներին:

2008 թվականի նախագահական ընտրություններից հիշում եմ երիտասարդ գործիչների, ովքեր քննադատում էին գործող իշխանությանը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հրապարակային բանավեճեր ունենում Սերժ Սարգսյանի համախոհների, այդ թվում` նաև ինձ հետ, բայց ժամանակի ընթացքում փոխեցին իրենց դիմակներն ու այսօր իշխանության ամենամոլեռանդ պահապաններն են…

Այս անսկզբունքային տեսակն է աղտոտում քաղաքական դաշտն ու սեպ խրում հասարակության ու իշխանության միջև, այլ ոչ` ինձ նման տղաները, ովքեր իշխանությունից ոչինչ չստանալով, մեկ անգամ պաշտոն կամ իշխանական ռեսուրս չունենալով, գաղափարների նկատմամբ ունեցած վստահությունից ներշնչված` կանգնած են սեփական կուսակցության և քաղաքական թիմի կողքին: Ընդդիամդիր հայացքներով իշխանության դեմ պայքարող ջահելներն այսօր տարբեր պաշտոններ ունեն իշխանության մեջ կամ ունեցել են` փոխելով իրենց քաղաքական հայացքները, իսկ ես շարունակում եմ անփոփոխ մնալ իմ տեսակետում և պաշտպանել իշխանությանը` դրա դիամաց ստանալով սապոնվողի և ոռ մտնողի տիտղոսներ:

Երբ կպարզվի ջուրը, մարդիկ կտեսնեն իրականությունն ու կհասկանան, որ իմ տեսակը գաղափարական, հավատարիմ, սկզբունքների համար պայքարող և սեփական հայրենիքի համար ծառայող տեսակ է, որը մեկ գեղեցիկ օր դուրս կշպրտի պետական և քաղաքական համակարգից իրական սապոնվողներին, ոռ մտնողներին, ովքեր այդ գործառույթը կիրառելով` հասնում են պաշտոնների և փորձում այդ պիտակը կպցնել իմ պես ազնիվ տղաների ճակատին:



loading...