Փհենչհան-2018. Դոմրաչևան դարձավ բիաթլոնում առաջին քառակի Օլիմպիական չեմպիոնը


Փհենչհան-2018. Դոմրաչևան դարձավ բիաթլոնում առաջին քառակի Օլիմպիական չեմպիոնը
Փետրվար 22 22:34 2018

Փհենչհանում ավարտին է մոտենում ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը:

Այսօր Բելառուսի հավաքականը հաղթել է կանանց բիաթլոնի էստաֆետա մրցաձևում: Նադեժդա Սկարդինոն, Իրինա Կրիվկոն և Դինարա Ալիմբեկովան առաջին անգամ դարձել են Օլիմպիական խաղերի չեմպիոն:

Դարյա Դոմրաչևան նման պարգևի արժանանում է կարիերայի ընթացքում 4-րդ անգամ:

Նա դարձել է բիաթլոնի պատմության մեջ առաջին մարզուհին, ով նման ցուցանիշ է գրանցում:
Բելառուս մարզուհին շրջանցել է Անաստասիա Կուզմինային և Կատի Վիլհելմին, ովքեր ունեն երեքական ոսկե մեդալ:

Բիթաթլոնի էստաֆետայում երկրորդը եղել է Շվեդիան, իսկ երրորդը՝ Ֆրանսիան: