ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին


ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին
Փետրվար 22 20:13 2018

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը, նշված խմբակցություններն առաջադրել են հետևյալ թեկնածուներին՝

Առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյան,

Երկրորդ պաշտոնում՝ Գեւորգ Բալաբեկի Դանիելյան

Երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան,

Չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյան,

Հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյան:


Բարձագույն խորհրդի կազմումը նոր Սահմանադրության պահանջն է: Ըստ Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կազմված լինի 10 անդամից, որից 5 ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն 10 տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: