Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը պարզ գոյատևման էթիկայի պակաս է. Արմեն Սարգսյան


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը պարզ գոյատևման էթիկայի պակաս է. Արմեն Սարգսյան
Փետրվար 22 20:04 2018

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, ցավոք սրտի, երևի միակ բացասական երևույթը չէ, որ վնասում է մեր պետության և ազգային իմիջին, ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, այդ հարցին արդեն պատասխանեցի՝ ինձ համար որևէ բռնություն անընդունելի է: Ինձ համար անընդունելի է մանավանդ քաղաքացիական կամ քաղաքական շրջանակներում երկխոսության բացակայությունը, երբ որ երկխոսությունը փոխարինվում է ինչ-որ ուժային գործողություններով», - ասել է նա։

Ա.Սարգսյանի խոսքով, շատ ցավալի է, որ այդ ամբողջ երևույթի մեջ ներգրավված են տղամարդիկ և կանայք:

«Դա պարզ գոյատևման էթիկայի պակաս է: Հետևաբար ես որևէ ձևով չեմ կարող արդարացնեմ նմանատիպ երևույթները: Սրանք նույնպես ուժի կիրառման ձևեր են: Եվ կոչ եմ անում բոլորին՝ նորմալ, ցիվիլ, քաղաքացիական ձևով սկսել երկխոսությունը: Եվ կոչը բոլորին է ուղղված․ և՛ այն անհատներին, որոնք իշխանության մեջ են, և՛ նրանց, որ ընդդիմություն են: Կարծում եմ, նմանատիպ երևույթները մեր ազգին վայել չեն, մեր ազգի կերպարին վայել չեն: Մենք հսկայական մարդկային ժառանգություն ունենք մարդկային և պետք է դրանից օգտվենք», - նշել է նա։