Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է հերթական դիտարկումը


Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է հերթական դիտարկումը
Փետրվար 22 16:02 2018

Փետրվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հերթական դիտարկումը:
Սահմանագոտու հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով` կողմերի միջև տեսադիտարկում ապահովել հնարավոր չի եղել և դիտարկումն իրականացվել է ըստ կողմնորոշիչ ուղղությունների տեղեկություններ փոխանակելու միջոցով:
Սահմանային դիտարկման շրջանակում կայացել է նաև ճեպազրույց, որի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:



loading...