«Ելք»-ը կդիմի ՍԴ՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ կողմից 4-րդ նախագահի ընտրության դրույթները


«Ելք»-ը կդիմի ՍԴ՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ կողմից 4-րդ նախագահի ընտրության դրույթները
Փետրվար 22 15:46 2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։

Այս առնչությամբ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։

Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։

ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»:



loading...