Լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում խոչընդոտելու մասին բողոքը գլխավոր դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե


Լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում խոչընդոտելու մասին բողոքը գլխավոր դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե
Փետրվար 22 14:01 2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից ուղարկված դիմում-բողոքը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, դրանում ներկայացված հանգամանքները արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում քննությամբ ստուգելու և իրավական գնահատական տալու նպատակով, Armday.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Նկատի ունենալով, որ փետրվարի 19-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքը կրկին խոչընդոտելու, «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը խմբակցության աշխատասենյակ արգելվելու առերևույթ դրսևորումները վերաբերում են այլ միջադեպի, հաղորդումն այս մասով ուղարկվել է կրկին ՀՀ Քննչական կոմիտե՝ առանձին վարույթով նյութեր նախապատրաստելու համար», - փոխանցեցին դատախազությունից:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից մի քանի օր անց խոչընդոտել էին «Ազատության» և «Ա1+»-ի լրատվամիջոցների լրագրողների աշխատանքը։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պնդում էր, թե կարգ է խախտվել:



loading...