Գյումրեցի Ամալյա Եղոյանը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար


Գյումրեցի Ամալյա Եղոյանը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար
Փետրվար 22 13:07 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«2018 թ-ի փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը նշանակվեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար...
Ուրախ եմ ոչ միայն իմ լավ ընկերոջ՝Ամալյայի համար,ով,իհակե,արժանի էր զբաղեցնելու այս պաշտոնը,այլ նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համար,ով ձեռք բերեց ի դեմս Ամալյայի պրոֆեսիոնալ աշխատակցի...Չեմ կասկածում,որ շատ կարճ ժամանակում Ամալյա Եղոյանի աշխատանքի պտուղները կվայելեն ՏՏ ոլորտի ներկայացուցիչները...
Գործազրկության "հայրենիք" համարվող Գյումրիում Ամալյա Եղոյանը իր աշխատասիրության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ստեղծել էր մի "դրախտավայր",որը դարձել է Գյումրի այցելող բազմաթիվ հյուրերի և պաշտոնյաների պարտադիր այցելելու վայր...Վերջին տարիներին ի շնորհիվ Ամալյայի ՏՏ ոլորտը Գյումրիում և ընդհանրապես Շիրակի մարզում կտրուկ աճ է արձանագրել...
Համոզված եմ, որ իմ լավ ընկերոջ աշխատանքային փորձը, գիտելիքներն ու անսպառ էներգիան լավագույնս կծառայեն Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը...
Մի խնդրանք և պահանջ մեր սիրելի Ամալյային.ԵՐԲԵՔ չմոռանալ ՄԵՐ Գյումրին...
Կրկին շնորհավորում եմ իմ ընկերոջը բարձր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և ցանկանալ նորանոր բարձունքներ...»։