Սկանդալ Օլիմպիադայում․ ռուս մարզիկները վերադարձնում են մեդալները


Սկանդալ Օլիմպիադայում․ ռուս մարզիկները վերադարձնում են մեդալները
Փետրվար 22 12:14 2018

Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիադայում կրկին սկանդալային դեպք է գրանցվել։ Ռուս քյորլինգիստներԱլեքսանդր Կրուշելնիցկին ու Անաստասիա Բրիզգալովան հետ են վերադարձնում բրոնզե մեդալը, որը նվաճել էին օրեր առաջ։

Խնդիրն այն է, որ Կրուշելնիցկու արյան մեջ մելդոնի՝ դոպինգ են հայտնաբերել։ Մարզիկը պնդում է, որ չի ընդունել դոպինգ, նա հայտարարել է, որ իրեն հավանաբար թաքուն ու նպատակաուղղված են դոպինգ տվել։ Մարզիկի կարծիքով՝ իրեն պարզապես ցանկացել են վատություն անել։

ՌԴ Քյորլինգի ասոցիացիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք չեն սպասում դատարանի որոշմանը՝ մարզիկների հարցում, ինքնակամ վերադարձնում են բրոնզե մեդալը։