Փհենչհան 2018, հայ դահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդն է


Փհենչհան 2018, հայ դահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդն է
Փետրվար 22 11:16 2018

Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր տեղի ունեցավ հատուկ ոլորավայրէջքի մրցումը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը։ Երկու փորձի արդյունքում Կարապետյանը գրավեց 42-րդ տեղը։

Այս մրցաձեւում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեդ Անդրե Մյուրերը, որը գրանցեց 1.38,99 արդյունք։ Շվեյցարացի Ռամոն Ցոյհոնզերը գրավեց երկրորդ տեղը (+0,34), իսկ Ավստրիան ներկայացնող Միկայել Մատը (+0,67) դարձավ բրոնզե մեդալակիր։