Գեւորգ Կոստանյանը մտադիր է նոր կարգուկանոն սահմանել ԱԺ-ում․ «Հրապարակ»


Գեւորգ Կոստանյանը մտադիր է նոր կարգուկանոն սահմանել ԱԺ-ում․ «Հրապարակ»
Փետրվար 22 09:11 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, պատգամավոր Գեւորգ Կոստանյանը մտադիր է նոր կարգուկանոն սահմանել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերի ժամանակ։

Ինչպես հայտնի է, շուտով նա կզբաղեցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, քանի որ այն թափուր է մնալու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ գործուղվելու պատճառով։ Կոստանյանը չի պատրաստվում բանավեճ, ռեպլիկներ թույլ տալ պետաիրավականի նիստերի ժամանակ եւ խիստ դիսցիպլինա է սահմանելու, որպեսզի բանավեճ, քննարկում չծավալվի։ Կարճ ասած՝ նա որոշել է «մինի դատախազի» պաշտոն դարձնել հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում