Մի քանի՝ «մեսիջ» Մյունխենից Ռուսաստանին․ «168 ժամ»


Մի քանի՝ «մեսիջ» Մյունխենից Ռուսաստանին․  «168 ժամ»
Փետրվար 22 09:05 2018

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի խոսքերից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը բանակցություններ է վարել Իրանի եւ Վրաստանի, բայց ոչ Ռուսաստանի հետ, որը եւս, ըստ հայկական կողմի, շահագրգիռ կողմ կարող էր լինել: ՀՀ նախագահն, ըստ իս, իր այդ հռետորաբանությամբ մի քանի խնդիր է լուծում:

Նրա այս խոսքը պարզ նշանակում է, որ հայկական կողմը հստակ մտավախություններ ունի, որ այս ծրագրով հետաքրքրված չլինելու դեպքում Ռուսաստանը լուրջ խոչընդոտ կդառնա Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի համար: ՀՀ նախագահը դա ասում է արեւմտյան լսարանի համար՝ աջակցելով շատ ավելի լուրջ աջակցություն այդ ծրագրին եւ ընդհանուր առմամբ Հայաստանին նման կարեւոր որոշումներ կայացնելու համար: Հասկանալի է, որ Հայաստանը փորձում է, բայց չի ստացել կանաչ լույս Ռուսաստանից:

Երկրորդ` այս հայտարարությամբ ՀՀ նախագահը նաեւ տրամադրություններ է փորձում շոշափել Կրեմլում, ՀՀ նախագահի այս խոսքերից հետո Կրեմլը եւս ազդակներ կփոխանցի հայկական կողմին:

Երրորդ` հայկական կողմը նաեւ այլ խնդիր է լուծում` ռուսական կողմին հասկացնում է, որ ունի այլընտրանքներ եւ Կրեմլը, եթե կոպիտ ներկայացնենք, ապա կորցնելու բան ունի»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին, անդչադառնալով Ս. Սարգսյանի Մյունխենյան ելույթին:

Իր հերթին ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նշել է, որ այդ նախագծում ռուսական շահ չկա, հետաքրքրությունն ու մասնակցությունը ռուսական կողմից անհասկանալի է: Ըստ նրա, Ռուսաստանն այսօր ավելի հետաքրքրված է Լարսի այլընտրանքով, որի համար փորձում է բանակցություններ վարել Վրաստանի, Հայաստանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...