Ուր է «կորել» «Տարոն Ավիա»-ի սեփականատերը․ «ՀԺ»


Ուր է  «կորել»  «Տարոն Ավիա»-ի սեփականատերը․ «ՀԺ»
Փետրվար 22 08:55 2018

«Հայկական ժամանակ» . թերթը գրում է. ««Տարոն Ավիա» ավիաընկերությունը վերջին թռիչքը Երեւանից իրականացրել է նոյեմբերի 14-ին, իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա վերջին թռիչքը եղել է դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո, առանց հատուկ հայտարարությունների հայկական ավիաընկերությունը հեռացավ ե՛ւ Գյումրիից, ե՛ւ Երեւանից:

Թե իրականում ինչու մեծ ոգեւորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած սեփականատեր Գառնիկ Պապիկյանը որոշեց դադարեցնել իր գործունեությունը հստակ չէ: Պաշտոնապես չի ասվում, սակայն շրջանառվում է «Պոբեդա»-ի կողմից դեմպինգի կիրառումը:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարանում նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խոսելով «Տարոն Ավիա»-ի թռիչքների ընդհատման մասին, ընդգծեց, որ դեմպինգ տերմինը պետք է շատ զգույշ կիրառել: «Պապիկյան Գառնիկի հետ խոսել եմ, պետք է նա գա, ավելի մանրամասն քննարկենք: Հստակ պետք է հասկանալ, «Պոբեդան» գինն իջեցրել է շահութաբերությա՞ն հաշվին, թե՞ իսկապես դեմպինգի է գնացել, որովհետեւ, եթե շահութաբերության հաշվին է իջեցրել, մի մոտեցում պետք է լինի, եթե դեմպինգ է, դա արդեն ուրիշ խնդիր է»: Բայց եթե «Տարոն Ավիա»-ն կասկածներ ունի, որ «Պոբեդան» իր դեմ դեմպինգ է կիրառել, պետք է դիմի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին»,-ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...