Ես որոշում եմ կայացրել լքել Araratnews.am կայքի և ARARAT magazine ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը


Ես որոշում եմ կայացրել լքել Araratnews.am կայքի և ARARAT magazine ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը
Փետրվար 15 11:10 2017

Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է 

Հարգելի ընկերներ, այսօր ես որոշում եմ կայացրել լքել Araratnews.am կայքի և ARARAT magazine ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Այս տարիների ընթացքում իմ գլխավորած կայքը և ամսագիրը աչքի են ընկել իրենց անաչառությամբ, անկողմնակալությամբ և փորձել են ծառայել հանրությանը՝ ինչով ես շատ հպարտ եմ։ Այս քայլին դիմում եմ մի քանի պատճառներով։ Նախ և առաջ այս փուլում ուղղակի չեմ հասցնում համատեղել աշխատանքը և նախընտրական պայքարը, ինչպես նաև գտնում եմ, որ կայքը լինելով քաղաքական գործիք պետք է մնա անկողմնակալ, ինչպիսին եղել է մինչ օրս և այս նախընտրական փուլում չի կարող ասոցացվել որևէ կոնկրետ քաղաքական ուժի հետ։ Եվ վերջապես, դիմել եմ այս քայլին, որպիսի զերծ պահեմ ինձ և իմ հարազատներին տարբեր շահարկումներից։
Ավելացնեմ նաև, որ շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել։ Հատկապես ուզում եմ նշել Սուքիասյանների ընտանիքը, որն այս տարիների ընթացքում միշտ իմ կողքին է եղել։
Հարգանքնրով՝ Ալեն Սիմոնյան։