ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու ընտրություններում.Շարմազանով


ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու  ընտրություններում.Շարմազանով
Փետրվար 21 22:08 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության այսօրվա գործադիր մարմնի նիստը հագեցած է եղել քննարկման հարցերի սպեկտրով, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ մարտին ՏԻՄ ընտրություններում 20 համայնքներում թեկնածուներ են իրենք առաջադրելու:

Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու այդ ընտրություններում, իսկ մնացած ընդդիմադիրները կրկին թեկնածուներ չունեն:

«Սա խոսում է այն մասին, որ միգուցե դեռևս չեն կարևորում ՏԻՄ աշխատանքները կամ դեռևս չկան կայացած կառույցներ: Մենք պատրաստ ենք մրցակցության», - հավելեց նա:

Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ խորհրդարանին այս շաբաթ ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար:

Նա նշեց նաև, որ առաջիկա քառօրյայում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, քննարկվելու է այս հարցը ևս, առաջարկվելու են 5 թեկնածուներ, ովքեր ընտրվելու են փետրվարի 27-մարտի 2-ը: