Կոշտուկները կարող են վկայել լուրջ առողջական խնդիրների մասին


Կոշտուկները կարող են վկայել լուրջ առողջական խնդիրների մասին
Փետրվար 21 21:00 2018

Եթե մարդու մոտ հաճախ են առաջանում կոշտուկներ, ապա դա ամենևին էլ շատ աշխատելու նշան չէ: Երբեմն կոշտուկները պարզապես «բղավում» են առողջական խնդիրների ու հիվանդությունների մասին:
Օրինակ` ոտնաթաթերի արտաքին հատվածում առաջացող կոշտուկները կարող են վկայել ողնաշարի հետ կապված խնդիրների մասին:
Կրունկների կոշտացած մաշկը ոչ միշտ է վատ խնամքի նշան: Հաճախ դա կարող է նշանակել, որ հարկավոր է ամրապնդել իմունային համակարգը: Արևելյան բուժարարների կարծիքով՝ եթե հանկարծ կոշտանում է ճկույթի տակի մաշկը, ապա հնարավոր է ի հայտ են գալիս սրտի աշխատանքի խանգարումներ:
Բացի այդ, կոշտուկները կարող են նաև վկայել լյարդի աշխատանքի խանգարումների մասին, իսկ մատների տակի կոշտուկները կարող են լինել աղիների վատ աշխատանքի նշան: