Գերմանիան սկսել է զանգվածաբար արտաքսել վրացիներին


Գերմանիան սկսել է զանգվածաբար արտաքսել վրացիներին
Փետրվար 21 20:44 2018

Գերմանիայից սկսել են զանգվածաբար արտաքսել Վրաստանի քաղաքացիներին, ովքեր խախտել են ԵՄ տարածքում գտնվելու պայմանները։ Այս մասին հայտնում է InterPressNews գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի հյուպատոսությանը։

«Գերմանիայի դաշնային հանրապետությունից երեկ իրականացվել է հերթական ռեադմիսիան, վերադարձվել են 65 քաղաքացիներ»,-հայտարարել են դիվանագիտական առաքելությունում։

Այդ տեղեկությունը սոցցանցերում տարածում են նաև երկրում բնակվող վրացիները։ Նշվում է, որ արտաքսված մարդիկ բնակվել են Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա և Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողերում։ Հաղորդվում է նաև, որ առաջիկայում նշանակված են բազմաթիվ դատական նիստեր համանման գործերով, ընդ որում, դրանք բոլորը լուծվում են չափազանց արագ։