ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա


ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա
Փետրվար 21 20:20 2018

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին մեկնում է Մոսկվա:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին և հանդիսավոր արարողություններին: