Տարօրինակ զգացողություններ, որ ունենում ենք, երբ սիրահարվում ենք


Տարօրինակ զգացողություններ, որ ունենում ենք, երբ սիրահարվում ենք
Փետրվար 21 20:00 2018

Երբ մենք սիրահարվում ենք, մեր սիրտը ոչ միայն ավելի զգայուն է դառնում, այն իսկապես ավելի “լավն” է դառնում: Բայց կա ևս մեկ օրգան, որը փոխվում է, երբ մենք սիրում ենք, դա ուղեղն է:

1.Մենք սկսում ենք կախվածություն զգալ.

Լսե՞լ եք երբևէ, որ սերը թմրանյութի պես է, այս բառերում ճշմարտության մասնիկ կա, մեր ուղեղը սիրահարված ժամանակ աշխատում է ճիշտ այնպես, ինչպես թմրանյութ ընդունելու դեպքում: Այդ թվում նաև ոչինչ անել չկարողանալու զգացողությունը, երբ սիրո օբյեկտն անհասանելի է(ломка):

2.Մենք սկսում ենք մտածել հոգնակի թվով.

Հիմա արդեն չի ստացվում մտածել. “ես..ես…ես..”, մեր ուղեղն ինքնստինքյան սկսում է մտածել հոգնակի թվով:

3.Մենք սկսում ենք ավելի շատ աջակցել.

Սիրելու մեծ առավելություններից մեկն էլ այն է, որ այդ վիճակում մենք սկսում ենք հասկանալ՝ ինչ է նշանակում աջակցել կողքինին: Սիրահարված ուղեղն ավելի քիչ է քննադատում կամ թերահավատորեն մոտենում իր սիրո օբյեկտին:

4.Մենք ավելի առողջ ու երջանիկ ենք դառնում.

Սիրահարված մարդու օրգանիզմն ավելի առողջ է դառնում, քանի որ այդ վիճակում ուղեղն ավելի շատ է արտադրում դոպամին՝ երջանկության հորմոնը:

5.Մենք ուղղակի լուսավորվում ենք.

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հերիք է սիրահարված մարդը նայի իր սիրոո օբյեկտի լուսանկարին և նա ուղղակի ճառագում է երջանկությամբ, ուղեղի որոշ հատվածներ իսկապես թույլ լուսավորություն են ստանում այդ պահին:

6.Մենք սկսում ենք մեզ ավելի անվտանգ զգալ.

Սիրահարված վիճակում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են վախի կամ այլ բացասական զգացմունքների համար, ուղղակի արգելափակվում են: Այս պատճառով շատ սիրահարվածներ կարծես մանկանում են՝ գտնվելով սիրելիի կողքին, քանի որ այդ պահերին իրենց լիովին անվտանգ ու կատարյալ սիրված են զգում:



loading...