1 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար


1 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար
Փետրվար 21 17:35 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 12, խարդախության 8, յուրացման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: